211652_close_icon
views-count4912 դիտում article-date 17:12 23-09-2015

Սմբատ Հակոբյանի ծեծի նոր վարկած. News-book.am

Շաբաթ օրը «Հայազն» կուսակցության կազմակերպած երթի ավարտից հետո Աբովյան փողոցում ծեծի ենթարկվեց ազատամարտիկ, քաղաքացիական ակտիվիստ Սմբատ Հակոբյանը: Արդեն չորրորդ օրն է նա գտնվում է հիվանդանոցում, իսկ ծեծի փաստով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում արդեն կա 3 ձերբակալված անձ:   Դրան հաջորդեց ազատամարտիկների բողոքի ակցիան, որից հետո համապատասխան հայտարարություններ եղան ընդդիմադիր ուժերի կողմից: NewsBook-ի տեղեկություններով` տեղի ունեցածը որևէ առնչություն չունի ազատամարտիկի քաղաքացիական գործունեության հետ: Սմբատ Հակոբյանն ունի լուրջ ֆինանսական խնդիրներ, նա բավականին լուրջ պարտքեր է կուտակել՝ հրաժարվելով դրանք վերադարձնելուց: Նրա պարտքատերերից ոմանք նախընտրել են գնալ իրավական ճանապարհով և դիմել են դատարան: Օրինակ, տարիներ առաջ, քաղաքացիներից մեկը դատարանից ստացել էր կատարողական թերթ, որով Սմբատ Հակոբյանից հօգուտ իրեն պետք է բռնագանձվեր 66 հազար ԱՄՆ դոլար: Ապրելով շատ շքեղ եռահարկ տան մեջ, վարելով այդ ժամանակվա համար բավական թանկարաժեք ավտոմեքենա՝ նա կարողացել էր տարբեր ճանապարհներով խուսափել պարտքը վերադարձնելուց՝ հիմար վիճակի մեջ գցելով թե պարտատիրոջը, թե ԴԱՀԿ աշխատակիցներին: Հիմա վերադառնանք մեր օրերը: Երբ արդարադատության համակարգը սատկած է կամ ծառայում է աֆերիստներին՝ հասարակության մյուս հատվածին ոչինչ չի մնում անելու, քան հարցերը լուծել այլընտրանքային ճանապարհներով: Մանրամասներն` [url=http://news-book.am/?p=66697%2Fsmbat+hakobyani+ceci+nor+varkac+&l=am]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր