211652_close_icon
views-count10296 դիտում article-date 11:05 26-09-2015

Ազատամարտիկները գիտեն՝ ով է Սմբատ Հակոբյանի ծեծի պատվիրատուն. «Ժամանակ»

«Ժամանակը» գրում է, որ «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ Վլադիմիր Առաքելյանը երեկ հայտարարել է, որ գիտեն, թե ով է Սմբատ Հակոբյանի ծեծի պատվիրատուն, և պետք եղած ժամանակ կհրապարակեն անունը: Նա «ժամանակ»-ին ասել է. «Կան «վայ ազատամարտիկներ», որոնք չգիտեն դեռ՝ ում պատվերն են կատարում: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում են՝ Սմբատ Հակոբյանը որևէ մեկի հետ կենցաղային բնույթի խնդիր չունի, այս ծեծն ուղղակի քաղաքական հաշվեհարդար է: Մենք գիտենք՝ պատվիրատուն ով է, և ովքեր են արել, կգա ժամանակը՝ կմանրամասնենք»:

Նմանատիպ նյութեր