211652_close_icon
views-count3084 դիտում article-date 15:58 24-09-2015

Արազ Օզբիլիզ. Նույնիսկ Ռոնալդուն երկար ժամանակ տուգանայիններից գոլ չէր խփում

Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիզը մեկնաբանել է Ռուսաստանի Գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում Նիժնի Նովգորոդի նկատմամբ տարած [url=https://shamshyan.com/hy/article/2015/09/23/65712/]հաղթանակը[/url] (7:0), որտեղ նա դարձավ գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: «Շատ ուրախ եմ, որ խաղացի 90 րոպե, մի տարի է, այդքան չէի խաղացել: Ուրախ եմ, որ գոլ խփեցի: Ինձ անհրաժեշտ է լավ մարզավիճակ ձեռք բերելու համար ավելի շատ խաղալ: Այն, որ երկար ժամանակ հեռահար հարվածներով գոլ չէի խփել, ապա բոլորն էլ գիտեն, որ ես ձախից լավ եմ հարվածում, սակայն նույնիսկ Ռոնալդուն երկար ժամանակ տուգանայիններից գոլ չէր խփում: Ինչ վերաբերում է «Զենիթի» հետ խաղին, ապա դա շատ կարևոր հանդիպում է, սակայն մենք վստահ ենք մեր ուժերին և լավ ենք պատրաստված: «Զենիթը» ուժեղ կողմեր ունի, սակայն, հնարավոր է, դա իրենց օրը չլինի», ասել է Օզբիլիզը: Նշենք, որ Ռուսաստանի առաջնության 10-րդ տուրի «Սպարտակ»-«Զենիթ» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 26-ին, Երևանի ժամանակով 20:00-ին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր