211652_close_icon
views-count2005 դիտում article-date 17:44 19-10-2015

Արազ Օզբիլիզ. Նույնիսկ մեծագույն ֆուտբոլիստներին է ժամանակ պետք

Հայաստանի հավաքականի և «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիզը Ռուսաստանի առաջնության 12-րդ տուրում «Լոկոմոտիվի» հետ խաղից (1:2) հետո նշել է, որ իրեն դեռ ժամանակ է պետք լիարժեք խաղալու համար: Հիշեցնենք, որ Օզբիլիզը նախորդ տարի երկրորդ անգամ էր ծնկի վիրահատության ենթարկվել: «Օրեցօր ինձ ավելի ու ավելի լավ եմ զգում: Սակայն դեռ ժամանակ է պետք նման ծանր վնասվածքից հետո վերականգնվելու համար: Նույնիսկ մեծագույն ֆուտբոլիստներին է ժամանակ պետք՝ ապաքինվելու համար: Ընդհանուր առմամբ ինձ վատ չեմ զգում: Ալենիչևը ինձ շատ է օգնում: Ինչ վերաբերում է նրան, որ ռուս մարզական մեկնաբան Վասիլի Ուտկինը ինձ հերոս է անվանել, ապա նա հասկանում է, թե որքան դժվար է նման վնասվածքից հետո շարք վերադառնալ», ասել է Օզբիլիզը: Նշենք, որ Օզբիլիզը «Լոկոմոտիվի» հետ խաղում դարձավ գոլային փոխանցման հեղինակ, իսկ խաղից հետո «Սպարտակի» սեփականատեր Լեոնիդ Ֆեդունը իր [url=https://shamshyan.com/hy/article/2015/10/19/68052/]տարակուսանքը[/url] հայտնեց, որ նա պահեստայինների նստարանին է մնում:

Նմանատիպ նյութեր