211652_close_icon
views-count12475 դիտում article-date 19:32 24-09-2015

25-ամյա Համլետը կեղծ թղթադրամներ է տպել եւ դրանցով օգտվել Երեւանյան լճի մարմնավաճառների ծառայությունից

25-ամյա Համլետ Գաբրիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գունավոր տպիչ սարքի միջոցով, պատճենահանման եղանակով պատրաստել է 9 հատ ԱԱ 60714952 համարի 1000 ՀՀ դրամ և 4 հատ ԲԱ 07982977 համարի 5000 ՀՀ դրամ անվանական արժեքներով կեղծ թղթադրամներ և ընդհանուրը 25.000 կեղծ դրամը Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցում իրացրել է մարմնավաճառությամբ զբաղվող Էլմիրա Խաչատրյանին, իսկ մնացած 4000 կեղծ դրամը պահել է իր մոտ: Այնուհետև, Է.Խաչատրյանի հետ գնալով տեղակայված «Բաղնիք» հյուրանոցային համալիր` Հ.Գաբրիելյանը Է.Խաչատրյանի մոտից վերցրել է 5000 դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամ և այն տվել նշված համալիրի մատուցողուհուն` որպես հյուրանոցային համարի վճար, սակայն վերջինս նկատելով, որ թղթադրամը իսկական չէ` այն չի վերցրել: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 202 հոդվածի 1-ին մասով։ Խափանման միջոց ընտրվել է գրավը։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանից։ Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը։

Նմանատիպ նյութեր