211652_close_icon
views-count90721 դիտում article-date 19:44 24-09-2015

ՇՏԱՊ. Արտակարգ իրավիճակ Տավուշի մարզում. ադրբեջանական գնդակոծությունների հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել. կան վիրավորներ. ԼՐԱՑՎԱԾ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` սեպտեմբերի 24-ին, ադրբեջանական զինուժի կողմից հերթական կրակոցների և ռմբակոծությունների հետևանքով Տավուշի մարզում խաղաղ բնակիչներ են զոհվել: Ինչպես Տավուշի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացածներն են Բերդավան գյուղի բնակչուհիներ, 41-ամյա Սոնյա Վարդանի Ռեվազյանը, 94-ամյա Շուշան Սերգեյի Ասատրյանը, մեկ հոգի էլ մահացել է Պառավաքար գյուղում, ով 93-ամյա Պայծառ Հանեսի Աղաջանյանն էր: Վիրավորներն են` Բերդավան գյուղի բնակիչներ, 62-ամյա Արփիկ Արտաշեսի Մարալջյանը և 44-ամյա Արմեն Հակոբի Հախվերդյանը: Այս պահին տեղում աշխատում են Տավուշի մարզի մեծ թվով ոստիկաններ, Տարածքային բաժինների, Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության և քննչական բաժինների պետերը: *** 22:00 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Ադրբեջանի կողմից արձակված կրակոցների հետևանքով մարմնական վնասվածքներ են ստացել նաև Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի բնակիչներ, 84-ամյա Գուրգեն Իվանի Սիմոնյանը և 45-ամյա Նունե Ռաֆիկի Շահնազարյանը: Վերջիններս տեղափոխվել են Իջևանի հիվանդանոց, որտեղ ժամանել է ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Կարեն Հակոբյանի գլխավորությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով` վիրավորները հարս ու սկեսրայր են: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր