211652_close_icon
views-count2365 դիտում article-date 09:42 25-09-2015

Օբաման և Պուտինը կհանդիպեն Նյու Յորքում

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Բարաք Օբաման և Վլադիմիր Պուտինը մտադիր են հանդիպում անցկացնել, որի գլխավոր թեման լինելու է սիրիական հակամարտությունը և այն կարգավորելու ուղիները: Հանդիպումը տեղի կունենա ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում: ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Բեն Ռոդսի խոսքով՝ միայն ԱՄՆ-ի և Ռուսաստանի, ինչպես նաև տարածաշրջանային պետությունների համագործակցության արդյունքում հնարավոր կլինի հասնել արդյունքի: Լրագրողների հետ հանդիպմանը Ռոդսը հիշեցրել է, որ Վաշինգտոնը և Մոսկվան տարակարծիք են Սիրիայի նախագահի պաշտոնավարման հարցում, սակայն համատեղ աշխատելով կարելի է Սիրիայի հակամարտությունը քաղաքական ճանապարհով կարգավորել:

Նմանատիպ նյութեր