2025 դիտում
15:04 25-09-2015
ՀՀ Օմբուդսմենը Ադրբեջանի կողմից սպանված եւ վիրավորված խաղաղ բնակիչների խնդրով դիմել է մի շարք միջազգային կառույցներին
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն Ադրբեջանի կողմից [url=https://shamshyan.com/hy/article/2015/09/24/65810/]սպանված եւ վիրավորված[/url] խաղաղ բնակիչների խնդրով դիմել է մի քանի տասնյակ միջազգային կառույցների, այդ թվում` ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարին, [url=https://shamshyan.com/hy/article/2015/09/25/65851/]ԵԱՀԿ [/url]գործող նախագահին, Միջազգային օմբուդսմենների ինստիտուտին, Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարին, Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, Human Rights Watch-ին եւ օտարերկրյա մի շարք այլ գործընկերին:
Գրության մեջ մասնավորպես ասվում է.
«Երեկ Ադրբեջանը կոպտորեն խախտել է Քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին Ժնեւի կոնվենցիայի 3-րդ հոդվածը, որն առաջին հերթին արգելում է բոլոր տեսակի ոտնձգությունները ռազմական գործողություններին չմասնակցող խաղաղ բնակչության կյանքի եւ առողջության նկատմամբ: Բացի այդ, ժնեւի կոնվենցիաների 1-ին Լրացուցիչ արձանագրությամբ արգելվում են ցանկացած հարձակումները քաղաքացիական անձանցով բնակեցված բնակավայրերի վրա, անթույլատրելի են հարձակումները քաղաքացիական բնակչության գոյատեւման համար անհրաժեշտ պարենի պաշարների, պարեն արտադրող գյուղատնտեսական շրջանների վրա:
Մինչդեռ Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի սահմանամերձ գյուղերի բնակելի տների ու ցանքատարածությունների վրա: Տավուշի մարզի Բերդավան գյուղում երկու կին զոհվել են հենց իրենց տներում: Նույն շրջանի մեկ այլ գյուղում հակառակորդի գնդակից տարեց կինը սպանվել է բերք հավաքելուց, իսկ երկու խաղաղ բնակիչ ծանր վիրավորվել են:
Խաղաղ բնակիչների սպանությանը միջազգային հանրության անհամարժեք արձագանքի պայմաններում ինքնապաշտպանական հակահարվածը կդառնա միակ լուծումը: Սա մեզ համար անթույլատրելի ու անցանկալի է, քանի որ մարդու կյանքը թե´ Հայատանում եւ թե´ այլուր մեզ համար բարձրագույն արժեք է: Որպեսզի կանխվեն նոր զոհերը, միջազգային համայնքը պետք է դադարեցնի մարդասպան պետությանը եւ գնդակծվող խաղաղ բնակչությանը հավասարեցնելու դիվանագիտական զգուշավոր գործելաոճը եւ նեցուկ լինի խաղաղ բնակչությանը, մարդու իրավունքների իրական պաշտպանությանն ու ժնեւյան կոնվենցիաների տարրական պահպանմանը»:
[b]Հայաստանի Օմբուդսմեն
[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
814 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
844 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»