1331 դիտում
20:26 25-09-2015
Մոսկվայում անցկացվել է «Ոսկե նուռ» հայկական արտադրության ապրանքների հերթական տոնավաճառ-փառատոնը
Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության նախաձեռնությամբ՝ սեպտեմբերի 18-20-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում անցկացվել է արդեն ավանդական դարձած «Ոսկե նուռ» փառատոնը։
Փառատոնի մասնակից ապրանքարտադրողները ներկայացրել են հայկական ավանդական սննդամթերք, գորգեր, ազգային-գեղագիտական ձեռագործ ապրանքատեսակներ, խորհրդանշական հուշանվերներ, հագուստ և այլն։
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով ներկաներին՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը նշել է, որ «Ոսկե նուռ» ամենամյա փառատոնը Երևանի և Մոսկվայի գործընկերության ևս մեկ ամրան է։
Փառատոնն ուղեկցվել է տոնական միջոցառումներով, համերգային ծրագրով։
Նմանատիպ նյութեր
5813 դիտում
21:58 20-09-2017
Մոսկվայում անց է կացվել ամենամյա «Ոսկե Նուռ» տոնավաճառ-փառատոնը
1173 դիտում
21:38 08-09-2014
Հայկական ապրանքատեսակների տոնավաճառ Մոսկվայում
1397 դիտում
20:16 15-07-2022
Երուսաղեմի հայոց պատրիարքը Ջո Բայդենին հայկական հախճապակուց պատրաստված ափսե և նուռ է նվիրել
Այս բաժնից
595 դիտում
19:24 21-01-2025
Երևանում դիտվում է փոշու կոնցենտրացիայի նվազման տենդենց
892 դիտում
19:12 21-01-2025
Կայացել է Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի ընդլայնված կազմով հանդիպումը
574 դիտում
19:00 21-01-2025
Կոստանյանն ու Իրանի նախագահի խորհրդականը քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր