211652_close_icon
views-count1585 դիտում article-date 22:48 02-12-2016

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Մեգերյան կարպետ» ընկերություն նախագահ Րաֆֆի Մեգերյանի հրավերով այսօր այցելել է ձեռագործ գորգերի գործարան: Ընկերության նախագահի և գործարանի արտադրության ու մարկետինգի գծով գլխավոր տնօրեններ Լեոնիդ Անդրիասյանի և Կարեն Այվազյանի ուղեկցությամբ քաղաքապետը շրջել է ձեռագործ գորգերի արտադրամասում և հետևել գորգերի ստեղծման ընթացքին: Տարոն Մարգարյանին ներկայացնելով ընկերության գործունեությունն ու ավանդական հայկական ձեռագործ գորգերի արտադրության այստեղ կիրառվող տեխնոլոգիաները և հմտությունները, գործարանի արտադրության գծով գլխավոր տնօրեն Լեոնիդ Անդրիասյանը նշել է, որ ամբողջությամբ պահպանվում են հայկական գորգերի ավանդական ոճերն ու դիզայնը: Նաև նշվել է, որ ընկերության գորգերն առանձնանում են իրենց բնական գունային հարստությամբ, ինչը հաջողվել է շնորհիվ բրդյա թելերի ներկման բնական մեթոդների ներդրման՝ ընդգծվելով, որ տվյալ ներկերն էլ ստացվում են հայկական լեռնաշխարհի ծաղիկներից, արմատներից ու բույսերից, ինչպես հազարամյակներ առաջ: Շրջայցի ընթացքում քաղաքապետը եղել է նաև ընկերության ընդարձակ թանգարան ցուցասրահում, որտեղ ներկայացված են ինչպես հին հայկական գորգեր, այնպես էլ «Մեգերյան կարպետ»-ի արտադրած արդեն ժամանակակից գորգերը: Նշվել է, որ գործարանն ու թանգարան-ցուցասրահը ներառված են հայաստանյան զբոսաշրջային ընկերությունների տուր-փաթեթներում և մեծ հետաքրքրություն են վայելում Երևան այցելող սբոսաշրջիկների շրջանում: Շնորհակալություն հայտնելով հրավերի և ընկերության գործունեությունը ներկայացնելու համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ կարևորելով հայկական գորգագործության ավանդույթների պահպանումն ու դրանց շարունակականության ապահովումը, վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում միշտ պատրաստ է աջակցելու ընկերությանը: Բացի այդ, քաղաքապետը նաև վստահեցրել է, որ քաղաքային իշխանությունները միշտ բաց և պատրաստակամ են ներդրողների հետ համագործակցելու և քննարկելու բոլոր այն ծրագրերը, որոնք ուղղված են ի բարօրություն Երևանի և մայրաքաղաքի բնակիչների: [b]Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն[/b]

Նմանատիպ նյութեր