211652_close_icon
views-count4063 դիտում article-date 22:06 25-09-2015

Գաֆեսճյան քանդակների պարտեզում տեղի կունենա «Գութան» ազգագրական երգի-պարի փառատոն

ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ իրականացվող «Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնը կանցկացվի՝ ս. թ. սեպտեմբերի 28-ին, ժամը 19:00-ին, Գաֆեսճյան քանդակների պարտեզում: Փառատոնի կազմակերպիչն է «Մրրո հայ ազգային երգարվեստի կենտրոն» հասարակական կազմակերպությունը: Փառատոնին կմասնակցեն «Մարաթուկ», «Սասուն», «Ակունք», «Կարին», «Սասնա ծռեր», «Վերադարձ», «Մենք ենք մեր սարերը» (Արցախ), «Վան», «Մշո հավքեր» (Գավառ), «Տարոնցիներ» «Նուբար», «Գորանի», «Մասունք», «Տավրոս» (Մասիս) ավանդական երգի-պարի համույթները: Կներկայացվեն Հայաստանի տարբեր շրջանների երգեր ու պարեր, թատերականացված ծիսական գործողություններ: Փառատոնի շրջանակում նախատեսվում է նաև «Մրրո հայ ազգային երգարվեստի կենտրոն» հասարակական կազմակերպության ստեղծած՝ հայ ազգային երգարվեստի, պարարվեստի և երաժշտարվեստի երախտավորների գործունեությանը նվիրված կարճամետրաժ ֆիլմերի ցուցադրում: Փառատոնի նպատակն է հայկական ավանդական երգի ու պարի պահպանումն ու տարածումը՝ մեր ժառանգությունը երիտասարդ սերնդին ավելի ճանաչելի դարձնելը:

Նմանատիպ նյութեր