9901 դիտում
14:17 26-09-2015
Աբովյանից զորակոչված երկու Կարեններից մեկը երեկ հակառակորդի կողմից վիրավորվել է, մյուսը՝ զոհվել
Ինչպես տեղեկացրել էինք, հակառակորդի կողմից երեկ՝ սեպտեմբերի 25-ին զոհված զինծառայողներից Կարեն Շահինյանը Աբովյանից է։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ վիրավորված 16 զինծառայողներից Կարեն Երեմյանը եւս Աբովյանից է։
Վիրավորված զինծառայողներն են՝ Վանիկ Մարտիրոսյանը, Արկադի Մուրադյանը, Խաչատուր Պապիկյանը, Սաֆար Սաֆարյանը, Արման Ստեփանյանը, Ռազմիկ Խաչատրյանը, Հայկ Հովհաննիսյանը, Հարություն Թովմասյանը, Կարեն Վարդանյանը, Թաթուլ Պողոսյանը, Սերգեյ Էլոյանը, Յաշա Բաղդասարովտ, Նարեկ Փարումյանը, Կարեն Երեմյանը, Վուրգ Գալստյանը, Սեդրակ Ղարիբյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սեպտեմբերի 25-ին` ժամը 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ՊԲ-ի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի արդյունքում բեկորային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ` Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.) Կարեն Գևորգի Շահինյանը (ծնված 1997թ.): Կան վիրավորներ: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Նմանատիպ նյութեր
26264 դիտում
14:15 08-02-2017
Շփման գծում հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել, ևս մեկը ծանր վիրավորվել է. ԼՂՀ ՊՆ
814 դիտում
23:53 21-09-2024
Հրաձգություն՝ Մինեապոլիսում. երկու մարդ զոհվել է, երկու դեռահաս՝ վիրավորվել
2522 դիտում
18:00 17-10-2015
Հալեպում հրթիռակոծության հետևանքով երկու հայ զոհվել է, մեկը վիրավորվել (լուսանկարներ)
Այս բաժնից
988 դիտում
19:39 25-10-2024
Արցախի թեմի առաջնորդը Մայր Տաճարում աղոթք կբարձրացնի հայ գերիների վերադարձի համար
1060 դիտում
19:26 25-10-2024
Քննարկվել են համագործակցության հեռանկարները Քեմբրիջի համալսարանի հետ
1354 դիտում
19:12 25-10-2024
Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Լոռու մարզում՝ 3 բալ ուժգնությամբ