211652_close_icon
views-count3395 դիտում article-date 22:30 26-09-2015

Դդումը բարձրացնում է իմունիտետը և պայքարում մրսածության դեմ

Դդումը հրաշք բանջարեղեն է համարվում: Այն հարուստ է միկրոտարրերով ու վիտամիններով և խորհուրդ են տալիս սիրտանոթային հիվանդացությունների, այտուցների, սակավարյունության և ճարպակալության դեպքում: այս բանջարեղենը մարդն ստեղծել է 5000 տարի առաջ և այժմ էլ շատ է օգտագործվում: Ըստ 10diet.net-ի, դդումը բանջարեղենների շարքում չեմպիոն է համարվում երկաթի, մեդիումի և ֆտորի պարունակությամբ: Պարզվում է՝ բարձր ջերմությունը կարելի է նվազեցնել դդումի շիլայի օգնությամբ:Սովորական մրսածության դեպքում դդմի հյութը լավ միջոց է համարվում՝ թեթևացնում է ցավը կոկորդում, բարձրացնում իմունիտետը: Բացի այդ, դդմի հյութը ամրացնում է ատամների էմալը: Դդումը նաև խնամքի միջոց է մազերի և մաշկի համար։ Դդումով կերակուրները կօգնեն ամրացնել մազերը և ազատվել թեփից։ Դդումի կորիզները նույնպես շատ օգտակար են. օրինակ երբ հղի կանայք տոքսիկոզ են ունենում, կարող են ծամել դդմի կորիզը և սրտխառնոցը կվերանա: Գունատ մաշկը և մազերի վատ աճը կարող են լինել В9 վիտամինի դեֆիցիտի արդյունք։ Ցինկի և В9 վիտամինի պակասը հաճախ դառնում են ակնեների առաջացման պատճառ։ Իսկ մաշկի չորությունն ու շերտավորումը կարող են լինել վիտամին А-ի պակասի արդյունքը։ Այդ պատճառով դդմից պատրաստված կերակուրները հիանալի միջոց են մաշկի խնամքի համար։

Նմանատիպ նյութեր