211652_close_icon
views-count1423 դիտում article-date 20:00 27-09-2015

Ցուկերբերգը աղքատներին հասանելի կդարձնի ինտերնետը

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ինտերնետի համատարած հասանելիության քարոզարշավ է մեկնարկել, որի միջոցով ցանկանում պայքարել աշխարհում աղքատության դեմ, գրում է The Telegraph-ը: Գործարարը հույս ունի համացանցին համընդհանուր հասանելիությունն ապահովել մինրև 2020 թվականը: Նրա կարծիքով ինտերնետը ունիվերսալ գործիք է՝ գիտելիքները կիսելու, հնարավորություններ ստեղծելու, հանրությանը աղքատությունից հանելու և խաղաղություն հաստատելու համար: Նյու Յորքում ՄԱԿ-ի շենքում խոշոր բիզնեսմենների դեմ ելույթի ժամանակ Ցուկերբերգը հայտարարել է. ««Լայքը» կամ փոսթը, որ արվում են ֆեյսբուքում, չեն կանգնեցնի տանկը կամ փամփուշտը, բայց երբ մարդիկ կապված են միմյանց, հնարավորություն ունենք գլոբալ հանրություն կառուցելու, որում իշխում է փոխադարձ հասկացվածությունը: Դա մեծագույն ուժ է»:

Նմանատիպ նյութեր