2136 դիտում
16:32 28-09-2015
Շուկայում հայտնաբերվել է չյոդացված, առանց հայերեն մակնշման, ոչ հայկական արտադրության կերակրի աղ. ՀՀ ՍԱՊԾ
Սեպտեմբերի 23-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «Թեժ գծին» ահազանգ է ստացվել, համաձայն որի ք. Երևանի «Սուրմալու» առևտրային կենտրոնում վաճառվում է չյոդացված, առանց հայերեն մակնշման, ոչ հայկական արտադրության կերակրի աղ:
Ահազանգի հիման վրա ՍԱՊԾ աշխատակիցների կողմից իրականացվել է աղի դիտարկում Երևան քաղաքի Արշակունյաց 15 հասցեում գործող «Սուրմալու» առևտրի կենտրոնում:
Դիտարկման արդյունքում երկու վաճառակետերում հայտնաբերվել են առանց հայերեն մակնշման, ՌԴ արտադրության, առանց հավելումների «Տիրետյան» կերակրի աղի խմբաքանակներ` նախատեսված թթվեցման և պահածոյացման համար (1կգ-ոց 135 հատ, 01.04.2015թ. արտադրության և 1կգ-ոց 30 հատ, 01.04.2015թ. արտադրության): Տրվել են «Արտադրանքի իրացումը կասեցնելու մասին» կարգադրագրեր: Հայտնաբերված սննդամթերքն անմիջապես հանվել է վաճառքից և վերադարձվել մատակարարին:
Նմանատիպ նյութեր
31160 դիտում
21:51 21-11-2017
ՍԱՊԾ-ն ներմուծող կազմակերպությունում հայտնաբերել է մակնշման մի շարք խախտումներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
721 դիտում
17:00 27-10-2024
Թամանցիների փողոցը գիշերային ժամերին միակողմանի փակ է լինելու
697 դիտում
15:34 27-10-2024
Կարինա Հարությունյանը ԼՂ-ում հիմնած իր փոքրիկ բիզնեսը շարունակում է Հայաստանում
1219 դիտում
14:11 27-10-2024
Պուշկինի թունելում 30 րոպեով երթևեկությունը երկկողմանի կփակվի