211652_close_icon
views-count42195 դիտում article-date 16:31 28-09-2015

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. ամուսիններն ու նրանց 2 որդիները կասկածվում են ճանապարհային ոստիկանին ծեծի ենթարկելու մեջ

Երեկ՝ սեպտեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում Մայակովսկի գյուղից դեպի Արամուս գյուղ տանող ճանապարհահատվածում Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները ուժեղացված ծառայություն կատարելու շրջանակում նշված հատվածում կանգնեցրել են Volkswagen մակնիշի 04 NN 404 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՃՈ աշխատակիցը օրենքի շրջանակում վարորդից պահանջել է ավտոմեքենայի փաստաթղթերն ու նրա վարորդական իրավունքի վկայականը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը եղել է Երևան քաղաքի Քանաքեռ-Բանավան 4/1 շենքի բնակչուհի, 43-ամյա Արմինե Ղուկասյանը, ով 30 րոպեից ավելի նախ՝ հրաժարվել է փաստաթղթեր ներկայացնել ՃՈ աշխատակցին, իսկ հետո պատճառաբանել է, թե փաստաթղթերը մոռացել է տանը: Այդ ժամանակ ավտոմեքենայի ուղևորներ, 48-ամյա Արտյոմ Մնացականյանը, 18-ամյա Արամ Մնացականյանը և 19-ամյա Վահան Մնացականյանը իջել են Volkswagen-ի միջից և սկսել հայհոյանքներ տալ ՃՈ աշխատակցի հասցեին, որից հետո հարձակվել են տեսուչի վրա, բռնություն կիրառել նրա նկատմամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տեսուչը՝ Կոտայքի մարզի Ակունք գյուղի բնակիչ, 29-ամյա Վարդան Ռուբենյանը, մարմնական վնասվածքներով, հիմնականում՝ գլխի և դեմքի շրջանում, տեղափոխվել է հիվանդանոց: [color=#EF2929] Ականատեսները, ովքեր հրաժարվում էին ներկայանալ, ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «4 հոգով մի երգ էին երգում: Հարձակվել էին տեսուչի վրա ու հայհոյանքներ ու սպառնալիքներ տալով՝ անընդհատ ասում էին՝ քանի՞ գլուխ ունես, որ մեզ կանգնեցնես: Դուք էդքան չկաք, որ մեզնից դակումենտներ եք ուզում: Որոշ ժամանակ անց էլ Աբովյանի ոստիկանները էկան, դրանց տարան, թե ուր՝ չգիտենք»: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Ա. Ղուկասյանը և ուղևոր Ա. Մնացականյանը ամուսիններ են, իսկ Արամն ու Վահանը նրանց որդիներն են: Արամը սովորում է «Հայբուսակ» համալասարանի 1-ին կուրսում, Վահանը՝ Երևանի Պետական համալսարանի 3-րդ կուրսում, իսկ Վ. Ռուբենյանը ծառայություն կատարելու ժամանակ եղել է իր գործընկեր, ՃՈ աշխատակից, Կոտայքի մարզի Կաթնաղբյուր գյուղի բնակիչ, 55-ամյա Հրաչյա Ասատրյանի հետ: [/color] Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում (բռնություն՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ): Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր