211652_close_icon
views-count1913 դիտում article-date 20:02 28-09-2015

Աշխարհի բազմաթիվ երկրների առաջձնորդներ արդեն Նյու Յորքում են` մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին

Շուրջ 60 երկրների առաջնորդներ արդեն Նյու Յորքում են, որտեղ կմասնակցեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանին: 60 երկրների առաջնորդների, նախագահների, վարչապետների հավաքը տեղի է ունենում այնպիսի ժամանակահատվածում, որը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բնութագրեց որպես ցնցումների և հույսերի ժամանակաշրջան։ Նստաշրջանի առանցքային հարցը լինելու է Սիրիան: Այսօրվա նիստում ելույթ են ունենալու Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ով արդեն ժամանել է Նյու Յորք։ Նշենք, որ վերջին 10 տարվա մեջ սա Ռուսաստանի նախագահի առաջին մասնակցությունն է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին։

Նմանատիպ նյութեր