1693 դիտում
08:00 29-09-2015
2016 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագիծը կառավարության առաջիկա նիստի օրակարգում է լինելու. «ՀԺ»
«Հայկական ժամանակը» գրել է. «Մեր տեղեկություններով ՀՀ կառավարության առաջիկա նիստի օրակարգում է լինելու 2016 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագիծը։ Կառավարության հավանությանն արժանանալաց հետո այն անմիջապես ուղարկվելու է ՀՀ Ազգային ժողով։
Հաջորղ տարվա բյուջեն առանձնանում է նրանով, որ բյուջեի եկամուտների հավաքագրման ծավալների շուրջ կան բազմաթիվ անորոշություններ, որոնք ոչ մի կերպ հնարավոր չէ հաշվարկել։ Դա հիմնականում պայմանավորված է մեր հիմնական տնտեսական գործընկեր երկրամ` Ռուսաստանում տիրող իրավիճակով։
Նավթի գների կտրուկ անկումը եւ ռուսական ռուբլու շեշտակի արժեզրկումը հանգեցրեց նրան, որ նվազեցին ՌԴ-ից Հայաստան ուղարկվող մասնավոր տրանսֆերտների ծավալը, ցնցվեց մեր ֆինանսական շուկան։ Ամենևին բացառված չէ, որ հաջորդ տարվա պետական բյուջեում նախատեսվեն ավելի քիչ եկամուտներ, քան այս տարի։ Այլևս ակնհայտ է, որ այս տարվա համար նախատեսված բյուջետային եկամուտները չեն հավաքագրվելու, եւ հաջորղ տարվա բյուջեի նախագիծը կկազմվի հենց այդ իրողությունից ելնելով։ Առավել սուր է դրված ՀՀ պետական պարտքի հարցը»։
Նմանատիպ նյութեր
1206 դիտում
20:28 04-12-2014
ԼՂՀ խորհրդարան է ներկայացվել 2015 թվականի պետական բյուջեի նախագիծը
3149 դիտում
15:55 01-12-2016
Խորհրդարանին է ներկայացվել «ԼՂՀ 2017 թվականի պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախագիծը
5547 դիտում
13:49 07-12-2017
2018 թվականի պետական բյուջեի նախագիծը քվեարկության կդրվի դեկտեմբերի 8-ին
Այս բաժնից
919 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
949 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»
1807 դիտում
08:54 17-10-2024
Ընդդիմադիր ոստիկանապետը վերադառնում է քաղաքականություն. «Փաստ»