211652_close_icon
views-count3239 դիտում article-date 08:30 30-09-2015

Հարկային տեռոր. Հարկայինը տնտեսվարողներին համատարած տուգանելու մասին ծանուցագրեր է ուղարկում. «ՀԺ»

«Հայկական ժամանակը» գրում է. «Փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներից վերջին շրջանում ահազանգեր են ստացվում հարկային տեսչությունների որդեգրած գործողությունների վերաբերյալ: Հարկայինը տնտեսվարողներին համատարած տուգանելու մասին ծանուցագրեր է ուղարկում: Տնտեսվարողները տուգանքների են ենթարկվում մի բանի համար, ինչի համար նախկինում չեն տուգանվել: Խոսքը վճարած հարկերի չվճարած «պոչերի» մասին է: Տնտեսվարողները սահմանված ժամկետներում վճարելով, ասենք մի քանի միլիոն դրամ հարկ, տարբեր պատճառներով մի քանի հազար դրամի «պոչեր» են թողնում: Նախկինում հարկայինը դրա վրա ուշադրություն չէր էլ դարձնում, քանի որ այդ ուշացած պոչերի վրա առանց այդ էլ տույժ-տուգանքներ են հաշվարկվում, եւ տնտեսվարողները վճարում են այդ «պոչերը» տույժ-տուգանքներով հանդերձ: Բայց հիմա նույնիսկ 2-3 հազար դրամը ուշացնելու համար ընկերությունների տնօրենները ենթարկվում են 20 հազար դրամ տուգանքի՝ որպես վարչական իրավախախտում: Սա այլ կերպ, քան հարկային տեռոր, դժվար է որակել: ՀՀ օրենսդրությունը հարկային մարմիններին արգելում է նման կամայականություններ իրականացնել»:

Նմանատիպ նյութեր