211652_close_icon
views-count1451 դիտում article-date 08:55 30-09-2015

Չի բացառվում, որ «ՀԷՑ»–ի վաճառքի գործարքում որևէ կարգավիճակով հանդես գա նաև ռուսական «Ռոսնեֆտ» կոնցեռնը. «ՀԺ»

«Հայկական ժամանակը» գրում է. «Ամենևին չի կարելի բացառել, որ «ՀԷՑ»–ի վաճառքի գործարքում որևէ կարգավիճակով հանդես գա նաև ռուսական «Ռոսնեֆտ» կոնցեռնը։ Ինչպես հայտնի է, «ՀԷՑ»–ը գնելու հայտ է ներկայացրել օֆշորային «Լիորմանդ Հոլդինգ Լիմիթեդը»։ Այս ընկերության հիմնադիրը կրկին օֆշորային «Տուրվա Մենեջմենթ Լիմիթեդն» է, որը իր հերթին հիմնադրվել է «Մարքուարդ Տրաստ Լիմիթեդ» էլի օֆշորային ընկերության կողմից։ Եվ ահա «Մարքուարդ Տրաստ Լիմիթեդի» երեք հիմնադիրներից մեկը Հանս-Յորգ Ռուդլոֆֆ անուն ազգանունով անձն է, որը, ըստ «Կոմերսանտի», 2006-2013 թվականները եղել է «Ռոսնեֆտի» տնօրենների խորհրդի անդամ և ըստ «Finacial Times»–ի` համարվում է Պուտինի ամենավստահելի «արևմտյան բանկիրը»։ Երեք տնօրեններից մյուսը, ինչպես արդեն հրապարակվել է մամուլում, «Ֆորա-բանկի» տնօրենների խորհրդի անդամ Սինան Բոդմերն է։ «Ֆորա-բանկը» ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր գրուպի» սեփականությունն է»։

Նմանատիպ նյութեր