976 դիտում
11:43 30-09-2015
Մսամթերք արտահանող տնտեսավարողների հետ քննարկվել են արտահանմանն առնչվող հարցեր
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը սեպտեմբերի 29-ին հանդիպեց Եվրասիական տնտեսական միության անդամ մի պետությունից Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս պետություն փոխադրվող՝ հսկման ենթակա ապրանքների արտադրություն, վերամշակում և (կամ) պահպանում իրականացնող կազմակերպությունների և անձանց ՀՀ ռեեստրում (այսուհետ՝ ԵԱՏՄ ռեեստրում) գրանցված մսամթերք արտադրող տնտեսավարողների հետ՝ քննարկելու ընկերությունների արտադրած մսամթերքը ՌԴ շուկա արտահանելու նոր հնարավորությունը և գործընթացը ճիշտ կազմակերպելու և արտահանումն անխափան իրականացնելու համար պարզաբանումներ տալու նպատակով:
ՍԱՊԾ ղեկավարը տնտեսավարողներին աջակցելու պատրաստակամություն հայտնեց՝ ընդգծելով, որ մսամթերքի արտահանման սահուն ընթացքն ապահովելու համար մինչև սահմանին հասնելն է պետք համագործակցել Ծառայության մասնագետների հետ, անհրաժեշտ տեղեկատվություն և խորհրդատվություն ստանալ փաստաթղթերի ձևակերման, սերտիֆիկացման գործընթացի և այլ հարցերի վերաբերյալ:
Այս նպատակով Ծառայությունում կգործի մասնագիտական խումբ՝ տնտեսավարողներին օգնելու և հարցերին արագ արձագանքելու համար: Քննարկման ընթացքում կարևորվեց արտադրանքի անվտանգության ու որակի հարցը՝ որպես կարևոր նախապայման, ինչպես նաև առաջարկվեց ակտիվացնել աշխատանքները Հայաստանի մսամթերք արտադրողների միության շրջանակներում և, միավորելով ջանքերը, լավագույնս ներկայացնել հայկական ապրանքանիշը ռուսական շուկայում:
Տնտեսավարողները ողջունեցին արտահանվող մսամթերքի ցանկը ընդլայնելու ուղղությամբ վերջին տարում Ծառայության գործադրած ջանքերը, որի արդյունքում հնարավոր է դարձել ավելի շատ արտադրատեսակներ իրացնել ռուսական շուկայում: Հանդիպման ընթացքում Ծառայության ներկայացուցիչները պատասխանեցին տնտեսավարողներին հուզող բոլոր հարցերին, հստակեցրին արտահանման ենթակա ապրանքատեսակների ցանկը:
Նմանատիպ նյութեր
1838 դիտում
17:33 21-03-2017
Քննարկվել են Կանադայի ու Հայաստանի միջև սննդամթերքի արտահանմանն ու ներմուծմանն առնչվող հարցեր
Այս բաժնից
610 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
682 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
730 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից