1841 դիտում
17:33 21-03-2017
Քննարկվել են Կանադայի ու Հայաստանի միջև սննդամթերքի արտահանմանն ու ներմուծմանն առնչվող հարցեր
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը մարտի 21-ին ընդունել է ՌԴ-ում և համատեղության կարգով ՀՀ-ում Կանադայի դեսպանության (նստավայրը՝ Մոսկվա) գյուղատնտեսական հարցերով խորհրդատու դոկտոր Լես Կումորին:
Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև արտահանման ու ներկրման ընթացակարգերը, ինչպես նաև ԵԱՏՄ կարգավորումները սննդամթերքի անվանգության ոլորտում, մասնավորապես՝ կենդանական ծագման բեռների փոխադրման-տեղափոխման ժամանակ:
Կողմերն անդրադարձել են պարենային անվտանգության ապահովման ոլորտում հայ-կանադական համագործակցության ուղղություններին և այդ համատեքստում կարևորել այսօր Երևանում ստորագրվող՝ Հայաստանի և Կանադայի միջև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հուշագիրը, որով փոխգործակցությունը զարգացնելու նոր հեռանկար կբացի:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել կանադացի գործընկերներին տեղեկություններ տրամադրել Հայաստանի Հանրապետությունում գործող կենդանական ծագման ապրանքների ներմուծմանը, ինչպես նաև կանադական ընկերությունների արտադրանքին ներկայացվող սերտիֆիկացման պահանջների վերաբերյալ:
Նմանատիպ նյութեր
976 դիտում
11:43 30-09-2015
Մսամթերք արտահանող տնտեսավարողների հետ քննարկվել են արտահանմանն առնչվող հարցեր
Այս բաժնից
622 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
694 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
742 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից