211652_close_icon
views-count1284 դիտում article-date 12:36 30-09-2015

Պաշտոնեական կեղծիքի դեպքով գործն ընդունվել է ՀՔԾ վարույթ

ՀՀ քննչական կոմիտեի Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննության ուսումնասիրությամբ պարզվել է, որ հանցանք կատարելու կասկածանքով ոստիկանության հիշյալ բաժին բերման ենթարկված Աղասի Ֆ.-ի վերաբերյալ կազմված արձանագրության մեջ ոստիկանության ծառայողները մտցրել են ակնհայտ կեղծ տեղեկություններ: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ: Կատարվում է նախաքննություն: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [b]ՀՀ հատուկ քննչական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր