25288 դիտում
17:30 30-09-2015
Հայաստանում մոտ 300 հազար պայթյունի օջախ կա. զգուշացե՛ք Ձեր եւ Ձեր դիմացինի կյանքի համար
Վերջին 3 տարիների ընթացքում գազալցակայաններում գրանցվել է 18 պայթյուն, որից 12-ը` 2015 թ-ի ընթացքում, ցավոք՝ նաեւ մահացու ելքերով։ ՀՀ ՏԿԱԻՆ-ը գազալցակայանները պարբերաբար ստուգում է, փորձում շտկել խախտումները, տուգանում, բայց այդքանով այս ոլորտում խնդիրը չի լուծվում. պայթյունները շարունակվում են՝ նյութական վնասներից բացի՝ խլելով նաեւ մարդկային կյանքեր։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, փորձելով հասկանալ, թե որտեղ է հիմնականում թաքնված պայթյունի օջախը եւ ինչու միջոցներ ձեռք չեն առնվում։ Ոլորտի բոլոր մասնագետները՝ որպես թիվ մեկ խնդիր, նշում են բարձր ճնշմամբ լիցքավորվող գազը։ Գազի ճնշումը պահանջվող 200-ից բարձր է: ԱԳԼՃԿ-ները առավելագույնը 200 ճնշումից ավելի չպետք է լիցքավորվեն, սակայն բարձր ճնշումը թույլ է տալիս քիչ գազ լիցքավորել եւ ավելի շատ գումար շահել, ինչն էլ հանգեցնում է պայթյունների եւ զոհերի։
Կա եւս մեկ խնդիր՝ կապված գազաբալոնների հետ։ Վերջին տարիներին Հայաստան ներմուծված գազաբալոնների 90 տոկոսը չինական արտադրության են, որոնք ենթակա են շահագործման մինչեւ 15 տարի ժամկետով։ Բայց գազի բարձր ճնշումն ազդում է նաեւ նրանց շահագործման վրա եւ, եթե նորմալ ճնշմամբ կարող էին շահագործվել 15 տարի, այս դեպքում 5-6 տարուց այն արդեն շահագործման ենթակա չի լինում։ Եվ հաշվի առնելով, որ Հայաստանում կա գազաբալոնով աշխատող մոտ 300 հազար ավտոմեքենա եւ հասարարական տրանսպորտ, խնդիրն ավելի վտանգավոր է դառնում, քանի որ դրանք պայթյունի օջախներ են, հատկապես այն դեպքում, երբ այդ դաշտում վերահսկողությունը կաղում է։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը խնդրի լրջությունը ընդգծելու նպատակով ստորեւ ներկայացնում է 2015թ-ի ընթացքում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի արձանագրած դեպքերը՝ գազի պայթյունի հետ կապված:
Այսպես, [url=https://shamshyan.com/hy/article/2015/04/05/48637/]2015 թվականի ապրիլի 5-ին[/url] արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:50-ի սահմաններում Ավան 6-րդ փողոցի (ժողովրդին հայտնի՝ Ծաղկի փողոցում) թիվ 37 տանը՝ դեռևս չբացահայտված հանգամանքներում, տեղի էր ունեցել ուժգին պայթյուն, ինչի հետևանքով նաև տեղի էր ունեցել փլուզում: Հիվանդանոցում 35-ամյա Հովհաննես Կլնչյանը մահացել էր։
[url=https://shamshyan.com/hy/article/2015/05/31/54800/]2015 թվականի մայիսի 30-ին[/url] խոշոր պայթյուն էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:40-ի սահմաններում Չարենցավան քաղաքի 4-րդ թաղամասի Մ. Եսայան փողոցի թիվ 10 հասցեում գործող «Դռայվ 2014» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում ուժեղ պայթյուն էր տեղի ունեցել ՎԱԶ 21011 մակնիշի ավտոմեքենան լիցքավորելու ժամանակ: Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի հետևանքով լիցքավորողը՝ Աբովյան քաղաքի բնակիչ, 55-ամյա Գրիգոր Սիմոնյանը, տեղում մահացել էր, իսկ 1 հոգի տեղափոխվել էր Չարենցավանի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկների կողմից բուժօգնություն ստանալուց հետո դուրս էր գրվել, լիցքավորվող ավտոմեքենան վերածվել էր երկաթե ջարդոնի: Դեպքի վայրում հավաքվածները ասել էին, որ նշված գազալցակայանը պատկանում է Բարսեղ Բեգլարյանին, ով ավելի շատ հայտնի է «Ֆլեշի Բարսեղ»:
[url=https://shamshyan.com/hy/article/2015/06/16/56575/]2015 թվականի հունիսի 16-ին[/url] ուժգին պայթյուն էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:50-ի սահմաններում Բաղրամյան 60 շենքի դիմաց գտնվող թիվ 1998 ավտոտնակում դեռևս անհայտ պայմաններում ուժեղ պայթյուն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով ներսում կայանված Nissan Qashqai մակնիշի 19 SS 190 համարանիշի ավտոմեքենան ամբողջովին դարձել էր մոխրակույտ: Նշված վայրից թիվ 1 համալսարանական հիվանդանոց էր տեղափոխվել 21-ամյա Գոռ Արմենի Թումոյանը, ով ավելի ուշ մահացել էր:
[url=https://shamshyan.com/hy/article/2015/08/23/62592/]2015 թվականի օգոստոսի 23-ին[/url] Տավուշի մարզի Նորաշեն գյուղում գործող գազալցակայանում ավտոմեքենան լիցքավորելու ժամանակ, որը եղել էր ԳԱԶ-52 մակնիշի 34 AT 638 համարանիշի, պայթյուն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով Բերդ քաղաքի հիվանդանոց էր տեղափոխվել ավտոմեքենայի սեփականատերը՝ Նորաշեն գյուղի բնակիչ, 49-ամյա Հրաչ Եսայանը: Գ. Շամշյանի տեղեկություններով, այդ պահին գազալցակայանի սեփականատիրոջ միջոցներով Հ. Եսայանին տեղափոխել էին Երևան՝ Այրվածքաբանության ինստիտուտ:
[url=https://shamshyan.com/hy/article/2015/07/06/58820/]2015 թվականի հուլիսի 6-ին[/url] խոշոր հրդեհ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:30-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Օրբելի փողոցի թիվ 31 տանը կից ավտոտնակում հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել էին թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատի և թիվ 15 հատուկ հրշեջ ջոկատի աշխատակիցները` մեկական մարտական հաշվարկով: Հրշեջները կարողացել էին մարել կրակի տարածումը, սակայն հրդեհն իր սև գործն արել էր. ամբողջովին այրվել էր նշված տան բնակիչ, 38-ամյա Երվանդ Թարվերդյանի կողմից վարած Mercedes մակնիշի 44 ՍԼ 888 համարանիշի ավտոմեքենան, որը, ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների` հաշվառված էր Ռուզաննա Թարվերդյանի անվամբ: Բարեբախտաբար, կրակը չէր վնասել Mercedes-ի հարևանությամբ կայանված մեկ այլ մեքենան:
[url=https://shamshyan.com/hy/article/2015/07/03/58647/]2015 թվականի հուլիսի 3-ին[/url] արտակարգ դեպք էր տեղի ունեցել Շիրակի մարզում: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Գյումրի ավտոճանապարհին` Մարալիկ քաղաքի վարչական տարածքում գտնվող Հրանտ Շահինյան փողոցի թիվ 1 հասցեում գործող «Անի-Մարալիկ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանի կոմպրեսորային մասում պայթել էր նստվածքների կուտակային բալոնը, ինչի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Գյումրիի բժշակական կենտրոն: Վիրավորներն էին 52-ամյա Բաբկեն Մակարյանը և 67-ամյա Արշակ Մանուկյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` Բ. Մակարյանը Անի Մարալիկ ՍՊԸ-ի տնօրենն է, իսկ Ա. Մանուկյանը` նույն ՍՊԸ-ի հնոցապահը:
[url=https://shamshyan.com/hy/article/2015/05/26/54212/]2015 թվականի մայիսի 26-ին[/url] Արմավիրի մարզի Զվարթնոց գյուղի վարչական տարածքում գտնվող գազալցակայանում ուժեղ պայթյուն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով գրեթե ամբողջովին վնասվել էր Volkswagen Tuareg մակնիշի 34 QF 306 համարանիշի ավտոմեքենան: Նախնական տեղեկությունների համաձայն՝ պայթյունն ու հրդեհն առաջացել էին գազի ճնշման կայանում: Նշված գազալցակայանը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր՝ «Ճոյտ» մականվամբ Հակոբ Հակոբյանին: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ պարզվել է վիրավորների ինքնությունը. նրանք են՝ Էջմիածին քաղաքի Պռոշյան 17 տան բնակիչներ՝ 30-ամյա Արմեն Հակոբի Հակոբյանը, 50-ամյա Արմեն Ռաֆիկի Հակոբյանը և Էջմիածին քաղաքի Տերյան 13 տան բնակիչ, 21-ամյա Արթուր Արթուրի Գասպարյանը: Վիրավորներից 30-ամյա Արմենը Հակոբ Հակոբյանի տղան է, իսկ 50-ամյա Արմենը՝ Հակոբ Հակոբյանի եղբայրը, վերջինս օրեր անց հիվանդանոցում մահացել էր։
[url=https://shamshyan.com/hy/article/2015/05/12/52602/]2015 թվականի մայիսի12-ին[/url] Երևանում՝ Հարավ-Արևմտյան թաղամասում՝ Ա. Բաբաջանյան փողոցի թիվ 75 շենքի հարևանությամբ գործող գազալցակայանում պայթյուն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով Mercedes մակնիշի 81 ZL 777 համարանիշի ավտոմեքենան լիցքավորման ժամանակ պայթել էր և վերածվել մետաղաջարդոնի: Ինչպես նշված վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկային:
Օրեր անց էլ՝ [url=https://shamshyan.com/hy/article/2015/05/14/52840/]մայիսի 14-ին[/url], ողբերգական դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Դեռևս անհայտ պայմաններում Գառնի գյուղում գտնվող գազալցակայանում լիցքավորման ժամանակ պայթել էր Վազ 2121 մակնիշի 43 ՕՍ 399 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, լիցքավորողը ստացել էր մարմնական վնասվածքներ և հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, ըստ դեպքի վայրում հավաքվածների, մահացել էր: Պայթյունի հետևանքով գազաբալոնն էլ մոտ 80 մետր շպրտվել էր:
Ինչպես հայտնի ֆիլմում է ասվում՝ «զգուշացե՛ք ավտոմեքենայից»։ Բայց առավել շատ զգուշացեք, եթե այն գազով է աշխատում, քանի որ ցանկացած սխալի դեպքում այն պայթյունի օջախ է, որը կարող է վնասել թե Ձեզ, թե դիմացինին։
Նմանատիպ նյութեր
6417 դիտում
23:42 11-03-2020
Գողացած դրամապանակում 300 հազար դրամ ու 300 դոլար էր․ կին գրպանահատը ձերբակալվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1435 դիտում
16:14 04-02-2024
Գազայում զոհերի թիվը գերազանցել է 27 հազար 300-ը, իսկ իսրայելական կողմից մոտ 1,2 հազար մարդ է զոհվել