211652_close_icon
views-count40486 դիտում article-date 19:12 30-09-2015

Արագածոտնի մարզում երիտասարդ վարորդը Opel-ով 150 մ գլորվելով` հայտնվել է դաշտում. բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` սեպտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Opel Astra G մակնիշի 34 CP 372 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 48-րդ կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 150 մ գլխիվայր շրջվելով` հայտնվել դաշտամիջյան հատվածում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը, ում քաղաքացիները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղից էլ` Երևան: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանի, ով, ըստ դեպքի վայրում հավաքվածների` ծառայողական ավտոմեքենայով վիրավորին ուղեկցել է հիվանդանոց, և դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր հոսանքազրկել են մեքենան և դադարեցրել մեքենայի գազի արտահոսքը; Վթարի վայր է ժամանել նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը` Աշտարակի ոստիկանապետ Արմեն Մելոյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել ավագ քննիչ Արթուր Խլղաթյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչ Ա. Խլղաթյանի կողմից հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջաացրել է մարդու մահ) հատկանիշներով: Ոստիկանները քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենան դարձի են բերել և այն քննիչի հանձնարարականով տեղափոխվում է ոստիկանութան Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: *** 22:30 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Արմենիա բժշկական կենտրոնում վարորդը` Սպիտակ քաղաքի Ս. Ավետիսյան փողոցի բնակիչ, 27-ամյա Ալիկ Հակոբյանը գիտակցության չգալով` մահացավ: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր