63362 դիտում
19:44 13-08-2017
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. 31-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհից, 40 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Շահումյան փողոցի բնակիչ՝ 31-ամյա Ավետիք Առաքելյանը իր վարած Opel մակնիշի 34 PQ 301 համարանիշի ավտոմեքենայով Արտաշատ քաղաքից դեպի Վերին Արտաշատ գյուղ տանող ճանապարհահատվածի 2-րդ կմ հատվածում, դեպի Արտաշատ ընթանալիս դուրս է կել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 40 մետր մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում՝ խաղողի այգու մեջ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդին, ում ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, ծայրահեղ ծանր վիճակով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտաշատի բժշկական կենտրոնի հերթապահ խւոմբը տեղափոխել է Արտաշատի հիվանդանոց։
Վարորդն այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ խմբի պետ Սերգեյ Սեխլեյանի գլխավորությամբ։
Այս պահին դեպքի վայրում ծառայություն են կատարում ՃՈ աշխատակիցները՝ ավագ տեսուչ Կարեն Մարգարյանի գլխավորությամբ, ովքեր սահմանազատել են տարածքը, մինչև կժամանեն կամ ՃՈ հետաքննիչը, կամ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արտաշատի քննչական բաժնի քննիչները։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+