Հաստատվել է գիտական թեմաների մասնագիտական փորձագիտական խորհուրդների կազմը
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորագրել "Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման գիտական թեմաների հայտերի գնահատման նպատակով ստեղծել մասնագիտական փորձագիտական խորհուրդներ ստեղծելու մասին:
Համաձայն հրամանի` հաստավել են "Բնական գիտություններ", "Ճարտարագիտություն և տեխնոլոգիաներ", "Բշժկական գիտություններ", "Գյուղատնտեսական գիտություններ", "Հասարակական գիտություններ", "Հայագիտություն և հումանիտար գիտություններ" բնագավառների մասնագիտական փորձագիտական խորհուրդների կազմերը:
[b]ՀՀ Կրթության և գիտության նախարարություն
[/b]