211652_close_icon
views-count1220 դիտում article-date 17:34 01-10-2015

«Սանիթեք» -ն արդեն ծառայություններ է մատուցում նաև Նոր Նորքում

Երևանում աղբահանության գործընթացը կանոնակարգելու նպատակով քաղաքապետարանի կողմից հայտարարված միջազգային մրցույթում հաղթած լիբանանյան «Սանիթեք» ընկերության սպասարկման տիրույթում հոկտեմբերի 1-ից ներառվել է նաև Նոր Նորք վարչական շրջանը: Նախօրեին երեկոյան վարչական շրջանի առաջինից իններորդ զանգվածներում առկա հին աղբամանները փոխարինվել են շուրջ 650 նոր ու ժամանակակից աղբամաններով, որոնք եղածների համեմատ ավելի տարողունակ են: Աղբամանները տեղ են գտել ինչպես բազմաբնակարան շենքերի բակերում, այնպես էլ մասնավոր տնատիրությամբ պարփակված հատվածներում: Աղբահանությունը Նոր Նորքում կիրականացվի ամենօրյա ժամանակացույցով: Մասնագիտացված մեքենասարքավորումներով վարչական շրջանում պարբերաբար կկազմակերպվի նաև սանմաքրում: Մինչև տարեվերջ «Սանիթեք»-ը կսկսի սանմաքրման և աղբահանության ծառայություններ մատուցել նաև Ավան, Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջաններում:

Նմանատիպ նյութեր