2698 դիտում
20:58 01-10-2015
Դեսպան Ադոնցը մասնակցեց ՀԲԸՄ «Կարպիս Փափազեան մրցանակ»-ի շնորհման արարողությանը
Սեպտեմբերի 25-ին Իսպանիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը մասնակցեց Բարսելոնայում տեղի ունեցած Հայ Բարեգործական Ընդհանուր Միության «Կարպիս Փափազեան մրցանակ»-ի շնորհման արարողությանը: Հայ ժողովրդի պատմության, մշակույթի, արվեստի, Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության թեմաների ուսումնասիրման, միջազգայնացման և լուսաբանման համար մրցանակը հանձնվեց իսպանացի լրագրող, հրապարակախոս, հայկական թեմաներով բազմաթիվ աշխատությունների և մի շարք գրքերի հեղինակ, հայ ժողովրդի մեծ բարեկամ Խոսե Անտոնիո Գուրիարանին:
Ելույթներով հանդես եկան միջոցառմանը ներկա հասարակական-քաղաքական գործիչներ:
Իր ելույթում դեսպան Ադոնցը շնորհակալություն հայտնեց ՀԲԸՄ «Կարպիս Փափազեան» հիմնադրամին՝ 1986թ.-ից ի վեր ծավալած հայրենանվեր գործունեության համար և Խոսե Անտոնիո Գուրիարանին՝ մի ողջ կյանք հայ ժողովրդին, նրա պատմությանն ու ներկային նվիրելու համար: Դեսպանը մասնավորապես նշեց. «Ամենևին պատահական չէ, որ այս մրցանակը պարոն Գուրիարանին է հանձնվում այս տարի, երբ լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Իսկապես խորհրդանշական այս տարում, կարծում եմ, ճիշտ ժամանակն է մեր երախտիքի խոսքը հղելու այն մարդկանց և կազմակերպություններին, ովքեր այսօր, ինչպես և 100 տարի առաջ, հաճախ վտանգելով սեփական կյանքը, փորձում են օգնել, փրկել, նոր կյանքի հույս ու հնարավորություն տալ մյուսներին: Մարդկության դեմ հանցագործությունը, այլատյացությունը, ռասիզմն ու անհանդուրժողականությունը չունեն ազգություն, կրոն և արդարացում: Միայն համընդհանուր ջանքերով է, որ հնարավոր է ունենալ առավել խաղաղ, բարեկեցիկ, անվտանգ և արդար աշխարհ»:
Միջոցառման ավարտին հնչեցին կատարումներ հայ և համաշխարհային դասականներից:
Նմանատիպ նյութեր
4192 դիտում
23:01 24-04-2016
Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
11671 դիտում
21:47 28-05-2017
Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը
Այս բաժնից
916 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
943 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»