1139 դիտում
22:22 01-10-2015
Նախագահ Սերժ Սարգսյանը «Քարնեգի» հիմնադրամում հանդիպել է ԱՄՆ փորձագիտական հանրության ներկայացուցիչներին
Նախագահ Սերժ Սարգսյանը ԱՄՆ աշխատանքային այցի վերջին օրը` հոկտեմբերի 1-ին, Վաշինգտոնում մասնակցել է «Քարնեգի» հիմնադրամի կողմից կազմակերպված` «առանց հղումների» ձևաչափով քննարկմանը: ԱՄՆ փորձագիտական հանրության ներկայացուցիչների առջև իր ծավալուն խոսքում Նախագահն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության օրակարգային հարցերին, խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող միջազգային արդի խնդիրներին և մարտահրավերներին: Նախագահը ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլում առկա խնդիրներն ու իրավիճակը տարածաշրջանում:
Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև մերձավորարևելյան ճգնաժամին, այդ հարցում Հայաստանի մոտեցումներին: Հանրապետության Նախագահը ներկայացրել է Եվրոպական գործընկերների աջակցությամբ Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը, ՀՀ սահմանադրական բարեփոխումների գործընթացը և Սահմանադրության նախագծով նախատեսվող փոփոխությունների տրամաբանությունը:
Սերժ Սարգսյանը պատասխանել է քննարկման մասնակիցներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի` անդրադառնալով, մասնավորապես, Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման հարցերին, ինտեգրացիոն գործընթացներում Հայաստանի ներգավվածության միջոցով կայուն տնտեսական աճի հասնելու` մեր երկրի քաղաքականությանը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հեռանկարին և այլն:
Սերժ Սարգսյանը նաև առանձնազրույց է ունեցել «Քարնեգի» Հիմնադրամի նախագահ Ուիլյամ Բըրնզի հետ:
Նմանատիպ նյութեր
453 դիտում
12:22 27-09-2022
Արմեն Գրիգորյանն ամերիկյան Քարնեգի հիմնադրամում ներկայացրել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները
2075 դիտում
20:09 11-07-2018
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ունեցել Քարնեգի կենտրոնի փորձագետների եւ ԵՄ պաշտոնյաների հետ
Այս բաժնից
499 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
913 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում