211652_close_icon
views-count1211 դիտում article-date 10:19 02-10-2015

«Թալիբանը» ստանձնել է Աֆղանստանում ամերիկյան ռազմական օդանավի խոցման պատասխանատվությունը

«Թալիբան» ահաբեկչական խմբավորումը իր վրա է վերցրել Աֆղանստանում ամերիկյան Lockheed C-130 Hercules ռազմատրանսպորտային օդանավը խոցելու պատասխանատվությունը: Այդ մասին հաղորդել է France Presse գործակալությունը: Վերջինի տվյալներով՝ թալիբները հայտարարել են, որ խոցել են ինքնաթիռը, սակայն Պենտագոնը պատախանել է, որ ինքնաթիռը չի խոցվել: Ինքնաթիռը վայր էր ընկել Աֆղանստանի արևելյան հատվածում: Վթարից զոհվել էր ինքնաթիռում գտնվող 6 ամերիկացի զինվորականները և միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի 5 քաղաքացիները: Մահացել էին ևս 3 հոգի՝ Աֆղանստանի քաղաքացիներ, ովքեր այդ պահին գտնվել են ինքնաթիռի կործանման վայրում:

Նմանատիպ նյութեր