211652_close_icon
views-count6209 դիտում article-date 21:05 15-08-2021

«Թալիբանը» հայտարարել է, որ Աֆղանստանում անցումային կառավարություն չի լինելու

Աֆղանստանում անցումային կառավարություն չի լինելու, «Թալիբան»-ը ակնկալում է իշխանության ամբողջական փոխանցում, հաղորդել է Reuters-ը՝ վկայակոչելով թալիբների ներկայացուցիչներին:

Նախագահ Աշրաֆ Ղանին լքել է Աֆղանստանն այն բանից հետո, երբ կիրակի «Թալիբան» շարժման գրոհայինները մտել են Քաբուլ՝ ավարտելով իրենց վերադարձը իշխանության՝ ԱՄՆ գլխավորած ուժերի կողմից դուրս մղվելուց երկու տասնամյակ անց:

Կառավարության ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Աբդուլ Սաթար Միրզաքվալը հայտարարել է, որ իշխանությունը փոխանցվելու է ժամանակավոր վարչակազմին:

Նմանատիպ նյութեր