Տատյանան անչափահաս որդուն ստիպել է զբաղվել մուրացկանությամբ
31-ամյա Տատյանա Պիսարևային մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ պարբերաբար, անչափահաս որդուն ներգրավել է մուրացկանության հետ կապված գործողություններ կատարելուն, և վերջինս տարբեր քաղաքացիներից մուրացել և նրան է փոխանցել գումարներ:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 166.1 հոդվածի 2-րդ մասով։ Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը։
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանից։ Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը։