211652_close_icon
views-count2925 դիտում article-date 08:12 03-10-2015

Փոխանակումն արված է՝ Տիգրան Խաչատրյանից հետո այժմ հերթը հասել է Արա Բուդաղյանին ազատելուն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»–ը գրում է. «Դեռևս հուլիսի 28-ի համարում կանխատեսել էինք, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի միջոցով լուծվելու է Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով կալանավորված մարզպետի որդուն «ազատելու» հարցը։ Ինչպես հայտնի է, մահափորձի գործով կալանավորվածների մեջ է նաև Սուրիկ Խաչատրյանի տան դիմաց սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայրը՝ Արա Բուդաղյանը։ Վերջինս ծեծի գործով տուժող Ջաքարյան եղբայրների մտերիմն է։ Հենց այս փաստը հաշվի առնելով էլ «Ժողովուրդ»–ը երկու ամիս առաջ կանխատեսել էր, որ կողմերն, ի վերջո, «փոխանակում» են անելու՝ Տիգրան Խաչատրյանի ազատությունն ընդդեմ Արա Բուդաղյանի։ Տիգրան Խաչատրյանին ազատելու համար անհրաժեշտ էր, որպեսզի տուժողները չբողոքեին։ Այս խնդիրը լուծվեց, և մարզպետի որդին արդեն ազատության մեջ է։ Ուստի, ենթադրվում է, որ այժմ հերթը հասել է Արա Բուդաղյանին ազատելուն, և իսկապես խնդիրը կփակվի «ոչ ոքի» արդյունքով՝ Ավետիք Բուդաղյանի կյանքի գնով»։

Նմանատիպ նյութեր