211652_close_icon
views-count5202 դիտում article-date 16:53 15-10-2020

Արտակ Բուդաղյանին գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել

Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանին գեներալ-մայորի զինվորական կոչում շնորհելու մասին, տեղեկացնում է նախագահի աշխատակազմը: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արտակ Էմիլի ԲՈՒԴԱՂՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում»,- ասվում է հրամանագրում:

Նմանատիպ նյութեր