4471 դիտում
22:53 08-06-2018
Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի գյուղոլորտի զարգացմանն ուղղված ԱՄՆ-ի կողմից տրամադրվող աջակցությունը. ՀՀ գյուղնախարար
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի գլխավորած պատվիրակությանը։
«Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված ԱՄՆ կողմից տրամադրվող աջակցությունը և հուսով ենք, որ մեր համագործակությունը կլինի շարունակական», - ողջունելով հյուրին` նշել է նախարար Արթուր Խաչատրյանը:
Կարևորելով հայ-ամերիկյան փոխգործակցությունը գյուղատնտեսության ոլորտում` դեսպանը շնորհավորել է նախարարին պաշտոնում նշանակվելու առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանք:
«Շնորհավորանքներս Ձեր նշանակման կապակցությամբ: Գյուղատնտեսության ոլորտն աճի մեծ ներուժ ունի և կարող է նպաստել տնտեսության առավել ներառական և կայուն զարգացմանը: Հայաստանը և Միացյալ Նահանգներն այս ոլորտում համագործակցության երկար պատմություն ունեն և ես վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում մեր սերտ համագործակցությունը կշարունակվի», - նշել է ԱՄՆ դեսպանը:
Ներկայացնելով Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի ներկա առաջնահերթությունները և պետական աջակցությամբ իրականացվող նոր ծրագրերը` նախարար Արթուր Խաչատրյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարության թիրախում ներկայումս երկրում մեծամասնություն կազմող փոքր գյուղացիական տնտեսություններն են, և ՀՀ գյուղատնտեսության նախարարության առաջիկա քաղաքականությունն ուղղված է լինելու փոքր ֆերմերներին աջակցությանը: Գյուղատնտեսության հետագա զարգացման համար նախարար Արթուր Խաչատրյանը կարևորել է նաև գյուղացիական տնտեսությունների միավորումը և կոոպերացիայի խթանումը:
Առանձին անդրադարձ է կատարվել ոռոգման ժամանակակից համակարգերի և կարկտապաշտպան ցանցերի ներդրմանը, գյուղմթերքի ամբողջական արժեշղթայի ձևավորմանը և շուկայահանմանը, գյուղատնտեսական ապահովագրությանը, կենդանիների նույնականացմանը և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
Վերջին տարիներին գյուղատնտեսության ոլորտում ձևավորվել է հայ-ամերիկյան ակտիվ համագործակցություն: Մասնավորապես, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից Հայաստանում իրականացվել են «Աջակցություն Հայաստանում գյուղատնտեսական համատարած հաշվառմանը», «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման», «Գյուղի զարգացման արդի նախաձեռնություն», «Հայաստանում մասնավոր խորհրդատվական ծառայությունների համակարգի զարգացում», «Աջակցություն Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնին (ATC) և Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնին (ICARE)», «Ջրի կառավարում Արարատյան դաշտավայրում» և մի շարք այլ ծրագրեր:
Նմանատիպ նյութեր
4209 դիտում
16:06 04-10-2017
ՀՀ ԳՆ հասարակական խորհրդի հերթական նիստում քննարկվել են գյուղոլորտի զարգացմանն ուղղված նոր ծրագրերը
855 դիտում
17:25 24-01-2023
Բարձր ենք գնահատում ԱՄՆ ՄԶԳ աջակցությունը. Գրիգոր Մինասյանն ընդունել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին
1276 դիտում
14:09 25-06-2014
ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանը Արցախում հանդիպել է ԼՂՀ գյուղնախարար Անդրանիկ Խաչատրյանին
Այս բաժնից
742 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
664 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
739 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան