1886 դիտում
10:38 03-10-2015
Դ. Բաբայան. ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղությամբ սկսված գործընթացը նոր որակ է ստանալու. «ՀԺ»
Արցախի նախագահ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանը «Հայկական ժամանակ»-ի թղթակցին ասել է, որ չի ուզում փակագծերը բացել, բայց ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղությամբ սկսված գործընթացը առաջիկա մի քանի տարիների ընթացքում նոր որակ է ստանալու:
Նախօրեին ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն ասել էր, որ Ադրբեջանն իր քայլերով հասունացնում է ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացը: Երեկ ԼՂՀ նախագահի խոսնակին թերթը հարցրել է, թե դա ինչպես են պատկերացնում և որ պետությունները կարող են ճանաչել Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը և ստացել հետևյալ պատասխանը.
«Ադրբեջանը, որը փորձում է կոնկրետ պետությունների թույլ չտալ արագացնել ԼՂՀ ճանաչման գործընթացը, հիմա, փաստորեն, կորցնում է իր առանց այն էլ չեղած հեղինակությունը, որն ամբողջությամբ կախված է նավթից ու խավիարից: Նման իրավիճակում, երբ միջազգային հանրությունն էլ տեսնում է, որ ժողովրդավարական Արցախը որևէ վտանգ չի ներկայացնում իր հարևանների և միջազգային հանրության համար, քաղաքական, իրավական և բարոյական առումներով Արցախի Հանրապետության ճանաչումը դառնում է ավելի կարևոր և հրատապ: Թե որ պետություններից կարող է սկսվել ճանաչումը, ցույց կտա ժամանակը, բնական է, մենք աշխատում ենք այս ուղղությամբ: Մենք ունենք բազմաստիճան ռազմավարություն»:
Նմանատիպ նյութեր
1489 դիտում
15:53 21-03-2023
Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը քայլ էր՝ խթանելու ճանաչման գործընթացը. Տաբեա Ռյոսներ
1691 դիտում
11:44 19-05-2017
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հասցեական հայտարարությունը նոր որակ է զինադադարի պահպանման ջանքերում. Դավիթ Բաբայան
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2245 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը