211652_close_icon
views-count63685 դիտում article-date 17:58 03-10-2015

Վայոց Ձորի մարզի Արենի գյուղում ասեղ գցելու տեղ չկար. գինու փառատոնը կայացավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` հոկտեմբերի 3-ին, Վայոց Ձորի մարզի Արենի գյուղում, ավանդույթի համաձայն, տեղի ունեցավ գինու հերթական փառատոնը, որի ընթացքում ներկայացվեցին թատերական բեմադրություններ, խաղեր, պարեր, հնչեց ազգային երաժշտությունը: Փառատոնի ժամանակ նաև տեղի ունեցավ գորգերի ցուցահանդես, տնական գինի արտադրողների շրջանում «Ոսկե տակառիկ-2015» լավագույն գինու մրցույթ, ինչպես նաև պանիր, տնական գինի արտադրողների ցուցահանդես-վաճառք: Ինչպես միջոցառումից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կարելի է վստահաբար նշել, որ փառատոնը կայացել է, իսկ մարդկանց հոսքը չէր դադարում, անգամ ժամանել էին մեծ թվով հյուրեր ԱՊՀ և եվրոպական երկրներից: Միջոցառմանը ներկա էր նաև Վայոց Ձորի մարզպետը, իսկ ողջ ընթացքում ավտոմեքենաների անվտանգությունը պահպանում էին ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի և հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 765+
765+

Նմանատիպ նյութեր