4098 դիտում
19:43 03-10-2015
Վանաձորում նշվեց քաղաքի տոնը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Արդեն 16 տարի շարունակ Լոռու մարզկենտրոն Վանաձոր քաղաքը հոկտեմբեր ամսվա առաջին շաբաթ օրը տոնում է քաղաքի օրը: Տոնին նվիրված միջոցառումները սկսվել են դեռևս 15 օր առաջ: Այսօր արդեն տոնը մեկնարկել է Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցուց, որտեղ վանաձորցիները նախ միասնական աղոթք են բարձրացրել առ Աստված, ապա արդեն քայլերթով շարժվել դեպի Հայքի հրապարակ:
Տարատեսակ ցուցադրություներ ու թատերականացված ներկայացումներ,բազմաթիվ ողջույններ ու շնորհավորանքներ Վանաձորի 91-ամյակի առթիվ:
Ճակատամարտ ու երկրաշարժ տեսած քաղաքը, չնայած բազմաթիվ խնդիրներին, շարունակում է պահպանել իրեն հատուկ կոլորիտն ու ապացուցել, որ Վանաձորը մշակույթի, սպորտի ու արվեստի քաղաք է:
Տոնական միջոցառմանը գեղեցիկ կատարումներով հանդես են եկել քաղաքի մշակութային հիմնարկ-ձեռնարկությունները, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի զինծառայողները:
Վանաձորի օրվան նվիրված միջոցառումները կշարունակվեն քաղաքի բոլոր զբոսայգիներում, իսկ արդեն երեկոյան տոնական համերգ տեղի կունենա Հայքի հրապարակում:
Վանաձորի քաղաքապետարան
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
Նմանատիպ նյութեր
33393 դիտում
22:25 08-10-2017
Էջմիածնում շուքով նշվեց քաղաքի տոնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19156 դիտում
17:51 28-01-2016
Հայոց բանակի տոնը նշվեց նաև ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի N զորամասում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
8827 դիտում
20:42 08-03-2016
Արմավիրի մարզի Շահումյան համայնքում մեծ ոգևորությամբ նշվեց կանանց միջազգային տոնը` Մարտի 8-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ