211652_close_icon
views-count1533 դիտում article-date 11:22 05-10-2015

Սիրիայից մոտ 3 հազար ահաբեկիչ է փախել Հորդանան. աղբյուր

«Իսլամական պետություն», «Ջեյշ ալ-Յարմուկ» և «Շեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումների առնվազն 3000 զինյալներ Սիրիայից փախել են Հորդանան՝ վախենալով սիրիական բանակի մասշտաբային հարձակումից, հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով իր աղբյուրին: Աղբյուրի խոսքով՝ նրանք վախեցել են ճակատի բոլոր ուղղություններով կառավարական զորքերի ակտիվացումից, ինչպես նաև ռուսական կործանիչների հարվածներից: Փախուստը կազմակերպվել է այն բանից հետո, երբ սիրիական բանակը հարվածել է մայրաքաղաք Դամասկոսի մերձակայքում, Պամիրա շրջանում և Դեյր-ազ-Զոր և Հոմս նահանգներում տեղակայված ահաբեկիչների դիրքերին:

Նմանատիպ նյութեր