2132 դիտում
12:14 05-10-2015
Հայտնի են Հայաստանի լավագույն ուսանող լողորդները
Հոկտեմբերի 3-ին Երևանում «Սպիտակ տնակ» լողավազանում անցկացվեցին ՀՀ ուսանողական մարզական 16-րդ խաղերի ծրագրով լողի անհատական մրցումները:
Ինչպես հայտնեց ՀՀ ուսանողական մարզական խաղերի կազմակերպման պատասխանատու, ՀՀ ուսանողական ֆեդերացիայի նախագահության անդամ Հովհաննես Գաբրիելյանը, ստուգատեսին մասնակցում էին Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի (ՖԿՀՊԻ), Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ), Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ), Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ), Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) և Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի 60 մարզիկ-մարզուհիներ:
Առաջնության մասնակիցները 50մ մրցատարածության 4 լողաոճերում՝ ազատ, բրաս, թիկնալող և դելֆին, որոշեցին մրցանակակիրներին:
Առաջնության գլխավոր մրցավարն էր մեծահասակների լողի ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Միսակ Գաբրիելյանը:
Ըստ լողաոճերի` հանրապետական ուսանողական 16-րդ խաղերի մրցանակակիրներ դարձան ՝
50մ, ազատ լողաոճ
Աղջիկներ՝
1.Էլեն Մելիք-Հակոբյան (ԵՊԲՀ)
2.Դիանա Վլասյան (ԵՊԲՀ)
3.Աննա Մանվելյան, (ԵՊԲՀ)
Տղաներ՝
1.Վլադիմիր Մամիկոնյան (ՀՊՏՀ)
2.Արփիար Դավթյան (ՖԿՀՊԻ)
3.Արթուր Մելիքսեթյան (ՀԱՊՀ)
50մ, բրաս լողաոճ
Աղջիկներ՝
1.Մոնիկա Վասիլյան (ՖԿՀՊԻ)
2.Անի Ավետիսյան (Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ)
3.Հասմիկ Հակոբյան (ԵՊԲՀ)
Տղաներ ՝
1.Կարեն Երանոսյան (Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ)
2.Վանիկ Բարսեղյան (ՖԿՀՊԻ)
3.Սուրեն Մելքոնյան (ՖԿՀՊԻ)
50մ, թիկնալող
Աղջիկներ ՝
1.Անի Ավետիսյան (Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ)
2.Էլմիրա Գյուրջյան (ԵՊԲՀ)
3.Հռիփսիմե Մանուկյան (ՀԱՊՀ)
Տղաներ՝
1. Արամ Կոստանյան (ԵՊՀ)
2.Արամ Տեր-Հարությունյան (ՀԱՊՀ)
3.Սևակ Վարդանյան (ՀՊՏՀ)
50մ, դելֆին լողաոճ
Աղջիկներ՝
1. Մոնիկա Վասիլյան (ՖԿՀՊԻ)
2. Էլեն Մելիք-Հակոբյան (ԵՊԲՀ)
3.Շուշան Հովսեփյան (ԵՊԲՀ)
Տղաներ ՝
1.Արթուր Անտոնյան (ՖԿՀՊԻ)
2. Արթուր Մելիքսեթյան (ՀԱՊՀ)
3.Գարիկ Մելիքյան (ԵՊԲՀ)
Մրցանակակիրները պարգևատրվեցին մեդալներով, համապատասխան կարգերի պատվոգրերով և գավաթներով: Պարգևները նրանց հանձնեցին ՀՀ ուսանողական մարզական 16-րդ խաղերի գլխավոր մրցավար Վահագն Հարությունյանն ու լողի ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Միսակ Գաբրիելյանը: Վերջինս մրցաշարի ավարտից հետո նշեց, որ շատ կարևոր է ուսանողների շրջանում լող մարզաձևի տարածումը, քանզի լողը մեծ մասսայականություն է վայելում ամբողջ աշխարհում, առողջարար է ու նպաստում է առողջ ապրելակերպին ու ճիշտ կեցվածքին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին անցկացված հրաձգության մրցաշարով մեկնարկեց ուսանողական մարզական 16-րդ խաղերի աշնանային փուլը, որը կտևի մինչև դեկտեմբեր։
ՀՀ ուսանողական մարզական խաղերը կազմակերպվում են ՀՀ ԿԳՆ-ի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ։
[b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամ
[img]/ups/images/0056403001444027320686043.jpg[/img][img]/ups/images/0596519001444027318698271.jpg[/img][img]/ups/images/0038082001444027317653868.jpg[/img]
[/b]
Նմանատիպ նյութեր
4595 դիտում
20:38 09-10-2016
Հայտնի են Հայաստանի լավագույն ուսանող լողորդները
8165 դիտում
23:24 30-11-2017
Հայաստանի պատանի լողորդները հաղթանակներ են տոնում Իրանում
Այս բաժնից
889 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
784 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին