211652_close_icon
views-count1817 դիտում article-date 18:25 05-10-2015

ՀՀ սպորտի նախարար. Զանազանյանի կորուստը անդառնալի է

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը իր ցավակցությունն է հայտնել հայկական ֆուտբոլի լեգենդ Հովհաննես Զանազանյանի մահվան կապակցությամբ: «Մեծ ցավով տեղեկացա լեգենդար ֆուտբոլիստ, «Արարատ-73»-ի անփոխարինելի ավագ, ֆուտբոլասերների մի քանի սերունդների սիրելի Հովհաննես Զանազանյանի մահվան մասին: Մի մարդ, ով ոչ միայն փորձառու և հմուտ ֆուտբոլիստ էր, այլ նաև հիանալի մարզիչ ու մանկավարժ: Հովհաննես Զանազանյանը, ավարտելով ֆուտբոլիստի կարիերան, չհեռացավ սիրած մարզաձևից և, որպես մարզիչ, սիրով իր փորձն ու հմտությունը փոխանցեց ավելի երիտասարդ ֆուտբոլիստներին: Իրավամբ բոլորիս համար անդառնալի է նրա կորուստը: Անկեղծ ցավակցում եմ հայտնի ֆուտբոլիստի ընտանիքին, հարազատներին և բարեկամներին: Ավարտվեց նրա երկրային կյանքը, սակայն Հովհաննես Զանազանյան մարդու, մարզիկի, մարզչի և մանկավարժի հիշատակը վառ կմնա բոլորիս հիշողության մեջ»:

Նմանատիպ նյութեր