211652_close_icon
views-count11959 դիտում article-date 20:17 05-10-2015

Երևանում «Ռոստելեկոմ» ընկերության ադմինիստրատորը Lexus -ով վրաերթի է ենթարկել ճանապարհային ոստիկանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Հրանտ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում` Երևանում հոկտեմբերի 3-ին տեղի ունեցած վրաերթի փաստով: Ժամը 19:15-ի սահմաններում Աճառյան փողոց և Աճառյան 2-րդ փակուղու խաչմերուկում Աբովյան քաղաքի Սիրիուսի փողոցի բնակիչ, 25-ամյա Արսեն Երիցյանը իր վարած Lexus մակնիշի 39 AA 399 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 39-ամյա Արտակ Ավագյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Գ. Շամշյանի տեղեկություններով` վարորդ Ա. Երիցյանը աշխատում է «Ռոստելեկոմ» ընկերությունում` որպես ադմինիստրատոր, իսկ վրաերթի ենթարկված Ա. Ավագյանը աշխատում է ՀՀ ճանապարհային ոստիկանության ուղեկցող սպայական վաշտում, կոչումով` ոստիկանության կապիտան է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր