19057 դիտում
09:20 06-10-2015
Խոշոր ավտովթար-հրդեհ Կոտայքի մարզում. ոստիկանությունը պարզում է խորհրդավոր վարորդի ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար և հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 00:50-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում՝ «Ֆլեշ» բենզալցակայանի դիմաց, ըստ նախնական տեղեկությունների, Ford մակնիշի 34 QA 263 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին և մոտ 20 մետր գլխիվայր շրջվելով ձորը՝ հայտնվել ապառաժ քարերի վրա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմեքենայում հրդեհ է առաջացել, և օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները մարել են հրդեհը, իսկ ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ ավագ տեսուչ Լևոն Զազյանի և տեսուչ Ալեքսան Հակոբյանի գլխավորությամբ:
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+