43228 դիտում
09:45 17-03-2017
Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վթարի ենթարկված Infiniti-ի խորհրդավոր վարորդի ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում։
Ժամը 09։00-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի գլխավորությամբ ծառայության մեկնելու ժամանակ Պռոշյան գյուղի վարչական տարածքում նկատել են ամբողջովին վնասված Infiniti մակնիշի 35 DC 581 համարանիշի ավտոմեքենան։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դեպքի վայր են ժամանել նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները, ովքեր պարզում են, թե արդյոք վթարի հետևանքով զոհեր, վիրավորներ կա՞ն, թե՞ ոչ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Մարգարյան փողոցի 45 շենքի բնակչուհի, 33-ամյա Գայանե Մարտիրոսյանի անվամբ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+