19231 դիտում
23:05 28-04-2023
Արտակարգ դեպք` Գյումրիում. Grand Cherokee-ն անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել է. օպերատիվ են գործել հրշեջ-փրկարարներն ու պարեկները. ոստիկանությունը պարզում է խորհրդավոր վարորդի ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 21:10-ի սահմաններում Grand Cherokee մակնիշի ավտոմեքենան Գյումրի քաղաքի Մովսես Խորենացի փողոցի թիվ 25/2 հասցեի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում, գլխիվայր շրջվել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Գյումրու թիվ 48/1 հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կյուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ:
Որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն, քաղաքացիներն էլ, ինչպես գյումրեցիներն են ասում, «իրար գլուխ չկանգնեն», տեղում տարածքը սահմանզատել և ուժեղացված ծառայություն են կատարել պարեկներ Գևորգ Փանոյանն ու Երվանդ Առաքելյանը:
Դեպքի վայր է ժամանել նաև Ոստիկանության տարածքային բաժնի հերթապահ խումբը:
Ոստիկանությունն ու Պարեկային ծառայությունը պարզում են խորհրադավոր վարորդի ինքնությունը, քանի որ վարորդը դեպքի վայրում չի եղել:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է «Քինգս Մայնինգ Քոմփանի» ՍՊԸ-ի հաշվեկշռում:
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+