211652_close_icon
views-count891 դիտում article-date 09:59 06-10-2015

ՆԱՏՕ-ն Ռուսաստանից պահանջել է այլևս չխախտել Թուրքիայի օդային սահմանը

ՆԱՏՕ-ի անդամ պետությունների դեսպանները պահանջել են ռուսական իշխանություններից թույլ չտալ, որպեսզի Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնող ռուսական ինքնաթիռները խախտեն Թուրքիայի օդային տարածքը: Reuters-ի փոխանցմամբ՝ հայտարարությունն արվել է Բրյուսելում տեղի ունեցած Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների դեսպանների մակարդակով նիստում: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Դաշինքի անդամները քննադատում են այդ խախտումը՝ որպես ՆԱՏՕ-ի օդային տիրույթի խախտում»: Նրանք կոչ են արել Ռուսաստանին այսուհետ զերծ մնալ նման գործողություններից, իսկ խախտելու դեպքում պարզաբանում տալ: Հիշեցնենք, որ թուրքական իշխանությունները մեծ աղմուկ բարձրացրեցին և բողոքի նոտա հղեցին Թուրքիայում ՌԴ դեսպանին՝ հայտարարելով, որ հոկտեմբերի 3-ին ռուսական կործանիչներից մեկը հատել է Թուրքիայի օդային սահմանը:

Նմանատիպ նյութեր