211652_close_icon
views-count948 դիտում article-date 23:33 06-10-2015

ԱԳ նախարարն ընդունեց ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալին

Հոկտեմբերի 6-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Էնն Վիկտովսկիին։ Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ հայ-ամերիկյան գործընկերությունը տարբեր, ներառյալ պաշտպանական և անվտանգության բնագավառներում, զարգանում է։ ԱԳՆ ղեկավարը արժևորեց Հայաստանի խաղաղապահ կարողությունների զարգացմանը ցուցաբերած Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Էնն Վիկտովսկին ասաց, որ Միացյալ Նահանգները բարձր են գնահատում Հայաստանի հետ գործընկերությունը, պաշտպանական բնագավառում փոխգործակցությունը և Հայաստանի կարևոր ներդրումը խաղաղապահ գործողություններում։ ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալը շնորհակալություն հայտնեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հրավերով Նյու Յորքում կայացած Խաղաղապահության հարցերով Առաջնորդների գագաթաժողովին Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցության համար։ Էնն Վիտկովսկին կարևորեց Երևանում «Մարտահրավերներ ամենամյա ֆորում 2015»-ի անցկացումը, որը խաղաղապահության վերաբերյալ տարաբնույթ հարցերի քննարկման լավ հարթակ հանդիսացավ։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստան - ՆԱՏՕ փոխգործակցության հարցերի շուրջ։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։

Նմանատիպ նյութեր