211652_close_icon
views-count921 դիտում article-date 17:47 07-10-2015

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի փորձագետ Մայք Քելիին

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կայացել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանի հանդիպումը Եվրոպայի խորհրդի խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի փորձագետ Մայք Քելիի հետ: Վահրամ Շահինյանը, ողջունելով եվրոպացի պատվիրակին և կարևորելով Եվրոպայի խորհրդի խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի հետ համագործակցությունը, փորձագետ Մայք Քելիի խնդրանքով ներկայացրեց ՀՀ հատուկ քննչական ծառայության իրավասությանը հանձնված հատկապես խոշտանգումների վերաբերյալ քրեական գործերով նախաքննության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կատարած աշխատանքների վերաբերյալ տվյալներ և խոսեց իրավապահ այլ մարմինների համակարգում ՀՀ հատուկ քննչական ծառայության դերի ու առանձնահատկությունների մասին: Հանդիպման ժամանակ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանի, Ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Մուշեղ Բաբայանի և Ծառայության խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ, արդարադատության գնդապետ Վարուժան Ղահրամանյանի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության գործունեության և առանձին քրեական գործերով եվրոպացի պատվիրակ Մայք Քելիին հետաքրքրող մի շարք հարցերի տրվեցին սպառիչ պատասխաններ: Հանդիպման ավարտին փորձագետ Մայք Քելին դրական գնահատեց ՀՀ հատուկ քննչական ծառայության որդեգրած մարտավարությունը և գոհունակություն հայտնեց համագործակցության ձևավորված ավանդույթները պահպանելու կապակցությամբ:

Նմանատիպ նյութեր