211652_close_icon
views-count923 դիտում article-date 16:48 20-01-2016

ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի դեսպանին

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանն այսօր հանդիպում է ունեցել Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Գոնզալո Ուրրիոլաբեիտիայի հետ: Պարոն Գոնզալո Ուրրիոլաբեիտիայի խնդրանքով Վահրամ Շահինյանը ներկայացրել է իրավապահ այլ մարմինների համակարգում ՀՀ հատուկ քննչական ծառայության դերն ու առանձնահատկությունները՝ նշելով, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը երկրի միակ նախաքննական մարմինն է, որը ՀՀ գործող օրենսդրությամբ նախատեսված կարգով իրականացնում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ կամ հանցակցությամբ նրանց կատարած բոլոր հանցագործությունների, այդ թվում՝ միջազգային հանրությանն առավելապես մտահոգող կոռուպցիոն և կազմակերպված հանցավորության, ինչպես նաև խոշտանգումների հետ կապված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով նախաքննություն: - ՀՀ հատուկ քննչական ծառայությունը որոշակի գործառույթներ ունի նաև ընտրական և հանրաքվեի գործընթացների հետ կապված հանցագործությունների քննության ոլորտում,- ընդգծել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են իրավական համագործակցության վերաբերյալ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի լայն շրջանակ: Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար: «Մեզ համար շատ կարևոր է համագործակցության եզրեր գտնել կոռուպցիայի դեմ պայքարի ու մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, որը հանդիսանում է Արգենտինայի արտաքին քաղաքականության կենտրոնական ուղղություններից մեկը»,- նշել է Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Գոնզալո Ուրրիոլաբեիտիան: Երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի վերաբերյալ կողմերը հստակեցրել են համագործակցությունը զարգացնելու ուղղությունները: [b]ՀՀ հատուկ քննչական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր